«Առնվազն 80 հայ գերիներ ենթարկվել են բռնի անհետացման». Սիրանուշ Սահակյան
![]() 290 Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2024 թ., 17:06 «Մեր ունեցած տեղեկություններով առնվազն 80 գերիներ ենթարկվել են բռնի անհետացման»,- «Միասին» շարժման հրավիրած քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ նշելով նրանց ազատ արձակման հնարավոր միջոցները. «Պատասխանատու երկիրը անգամ չի ընդունում նրանց Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: Այստեղ մենք կրկնակի բարդության խնդրի հետ ենք բախվում. նախ՝ պետք է ապացուցենք, որ այս պահին էլ նրանք ողջ գտնվում են Ադրեջանում, հասնենք Ադրբեջանի կողմից նրանց գերևարման հանգամանքների հաստատման, որից հետո տարվի աշխատանք ազատ արձակման ուղղությամբ: Իրավական տեսանկյունից այս խումբը փոխել է իր իրավական ռեժիմը և գերևարվածներից վեր են ածվել բռնի անհետացած անձանց: Այսինքն, պետությունը կարճաժամկետ նրանց ազատությունից զրկելուց հետո կատարել է այնպիսի գործողություններ, որոնցով այս խմբին իրավական պաշտպանվածությունից դուրս է հանել: Թե ինչ է կատարվել այս անձանց հետ, մենք չենք կարող ասել: Կարող է նրանք այս պահին էլ գաղտնի վայրերում գտնվում են անազատության մեջ, բայց մենք չենք բացառում, որ նրանք կյանքից զրկված են և օբյեկտիվ գործոնների ուժով պետությունը չի հաստատում նրանց գերևարման հանգամանքը: Ինտենսիվ աշխատանք պետք է կատարվի այն կառույցների հետ, որոնք կարող են քննություն իրականացնել և քննությունը միտված լինի նշված անձանց ճակատագրերի որոնման բացահայտմանը: Պետությունը պարտավոր է հետաքննել և ճշմաարտությունը հայտնել ընտանիքներին»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
