Կրակոցներ՝ Երևանում

Այսօր՝ օգոստոսի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի 70 շենքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված շենքի բնակարաններից մեկում ժամը 00:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 56-ամյա Գագիկ Աղաբաբյանի և 46-ամյա Կարեն Թումանյանի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա Կ. Թումանյանն իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից 2 կրակոց է արձակել Կ. Աղաբաբյանի ուղղությամբ, որից մեկը կպել է նրա ձախ ոտնաթաթին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վիրավորը «պոլիտրավմա հարցակնաով» և «ձախ ոտնաթաթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «մարմնական վնասվածք՝ հրազենի գործադրմամբ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մանրամասները՝ սկզբանղբյուրում։

Քալիֆորնիայի գրադարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (տեսանյութ)
150Երեկ, 13:39
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին
81Երեկ, 12:54
Կուզբասում 7 տարեկան երեխան մահացել է շոգին մեքենայում փակված մնալու պատճառով
160Երեկ, 00:09
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել
20122.06.2026, 14:05
Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կան զոհեր (տեսանյութ)
35422.06.2026, 11:21
Կատարի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով 54 մարդ է տուժել (տեսանյութ)
41722.06.2026, 10:10
Երկրաշարժ՝ Հայաստանում
11822.06.2026, 09:36
Արագածոտնի մարզում բախվել են մարդատարն ու բեռնատարը․ կա 1 զոհ, 11 վիրավոր
11322.06.2026, 09:06