«ՀՀ պետական պարտքն այս պահին գերազանցում է 12 միլիարդ դոլարը»․ Նորիկ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեց տարի շարունակ չեն կարողանում կողմնորոշվել՝ վերջիվերջո, Ամուլսարը, շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ, նրա շահագործումը ձեռնտո՞ւ է, թե՞ վնասակար, փոխարենը «Հրաշալի» կերպով լուծվում են ավելի բարդ խնդիրներ, ինչպիսիք են խաղաղության հարցը, Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման հարցը։
Բացի այդ, անշեղորեն կարգավորվում է Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները, կարծեք թե տնտեսությունն աճում է շոշափելի տեմպերով, լուծվում է ժողովրդագրության խնդիրը, մարդիկ այլևս ընտանքիների հետ չեն արտագաղթում, Հայաստանն աստիճանաբար ինտեգրվում է Արևմուտքին, իսկ Ռուսաստանից տնտեսության կախվածության մեծացումը պարզապես ձևական բնույթ է կրում, և այսպես շարունակ․․․
Իսկ իրականությունն այն է, որ ՀՀ պետական պարտքն այս պահին գերազանցում է 12 միլիարդ ԱՄՆ դոլարը։
2018թ․ ՀՀ պետական պարտքը կազմում էր 6․7 միլիարդ ԱՄՆ դոլար։
Անցած վեց տարիների ընթացքում պետական պարտքն ավելացել է 5․5 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Արդա՞ր է․․․»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
10416:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
43113.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
128413.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
48912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
46012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
33912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
85311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
132811.08.2026, 21:04