«Ֆինանսների նախարարի ցինիզմն ու պետբյուջեի մսխումը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «2018-ին Հայաստանի արտաքին պարտքը 6,7 միլիարդ դոլար էր, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից աղաղակում էր վերցվող մեծ վարկերի մասին։ Հիմա Հայաստանի արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար է, վարկային բեռի տակ կքած Հայաստանի իշխանությունը շարունակում է ծանրացնել այդ բեռը։ Կառավարությունը 75 միլիոն եվրոյի նոր վարկ է վերցրել, որ բյուջեի պակասուրդը լրացնի։ Այդ առթիվ
ֆինանսների նախարար Վահե Հովաննիսյանը հայտարարել է՝ սենսացիաներ են պտտվում ՀՀ պետական պարտքի շեմի մասին: Նա ասել է․ «Այդքան կարևոր չէ պարտքի չափը, ինչքան որ կարևոր է պարտքով ներգրավված միջոցների օգտագործման արդյունավետությունը»: Արդյունավետության մասին։ Թմրանյութ գովազդող ռեփեր Սնուփ Դոգի չկայացած համերգի համար պետբյուջեից 6 միլիոն դոլար են տվել, օրերս 49 հատ ծառայողական թանկ ավտոներ գնել, ոչ արդյունավետ աշխատող, բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներին պարգևատրել տասնյակ միլիարդավոր դրամներով, կառավարական շքեղ դաչաներն են «ռեմոնտ արել», տուրիստական կայֆերով արտերկիր անիմաստ, թանկ գործողումների մեկնել, կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող, մեկ անձից հրատապ գնումներ արել, զանազան ֆեստիվառներով փողեր մսխել։ Ինչպես հեղափոխության ղեկավարը կասեր՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, կոռուպցիան հենց դա է»։

ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
444Երեկ, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
180Երեկ, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
26608.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
26308.09.2026, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
22908.09.2026, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
83908.09.2026, 09:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
19408.09.2026, 08:42
«Մեր հիմնական նպատակներից մեկը կանաչ էներգիան «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան ուղղելն է»․ Փարվիզ Շահբազով
57307.09.2026, 19:13