Դոնեցկի մարզում սուպերմարկետի վրա ռուսական ավիահարվածի զոհերի թիվը շարունակում է աճել

Ուկրաինական Կոնստանտինովկա քաղաքում սուպերմարկետի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս 43-ը՝ վիրավորվել, հայտնել է Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։ Նրա խոսքով՝ զոհերի թվում կան երեխաներ: Զոհերի անձը պարզելու համար փորձաքննություն կիրականացվի։
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ռուսաստանը հարձակման համար օգտագործել է լազերային կառավարմամբ X-38 ավիացիոն հրթիռ։ Արկի մարտագլխիկը կշռում է 250 կգ, թռիչքի հեռահարությունը՝ 40 կմ։ Մահացածներից 8-ի ինքնությունը դեռ պարզված չէ, մեկ տուժածի վիճակը ծանր է։
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սերգեյ Գորբատենկոն, ով այցելել է հրթիռակոծման վայր, հաստատել է, որ մարմինների նույնականացումը հնարավոր է միայն ԴՆԹ թեստի միջոցով։ «Ես տեսա մնացորդները. դրանք պարզապես մարդկանց ածխացած ուրվապատկերներ էին: Հրդեհն ու պայթյունն այ այդքան ուժեղ են եղել»,- նշել է նա՝ հավելելով, որ ոստիկանությունը հատուկ կետ է ստեղծել, որտեղ կարելի է ԴՆԹ հանձնել՝ հարազատներին գտնելու համար։
Սուպերմարկետի մենեջեր Վիկտորիա Կիպոտը հայտնել է, որ հրթիռակոծման պահին շենքում աշխատել է 17 աշխատակից։ Հայտնի չէ, թե քանի գնորդ է եղել։ Ֆիլաշկինն ասել է, որ, ընդհանուր առմամբ, այնտեղ կարող էր լինել մոտ 50 մարդ։
Այս հարձակման վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է. «Ռուսաստանը միշտ գիտի, թե որտեղ է խոցում իր հրթիռները, և դա գիտակցված և նպատակաուղղված ռուսական ահաբեկչություն է։ Հերթական ռազմական հանցագործությունը, որի համար զավթիչը պատասխանատվության կենթարկվի: Նա պատասխան կտա դատարանի և պատմության և արդեն մեր զինվորների առջև»,- ընդգծել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Կոնստանտինովկայում փրկարարական գործողությունը շարունակվում է։ Նրա խոսքով, ոչ միայն պայթեցվել է սուպերմարկետը, այլև վնասվել են տասնյակ շենքեր, մասնավորապես՝ փոստային բաժանմունք, խանութներ, բնակելի շենքեր։

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
14720:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
12019:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
20217:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
11115:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
9815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
10514:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
29812:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
28709:49