«Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք»․ ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-11-ն անցկացվելիք «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ իր ուղերձում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Գլոբալ հարաբերությունների փոփոխվող պատկերը, միջազգային իրավունքի քայքայումը, բազմակողմ համակարգի ճգնաժամը լուրջ մարտահրավերներ են ներկայացնում: Ժողովրդավարությունը բախվում է բարդությունների: Խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության նվազումը սպառնում է խարխլել համաշխարհային կարգի հիմքերը: Հիբրիդային սպառնալիքներն ու կլիմայի փոփոխությունն ազդում են մարդկանց ամենօրյա կյանքի վրա աշխարհի ավելի շատ անկյուններում:
Միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում Ասիայի և Եվրոպայի միջև ավելի լավ փոխկապակցվածության և նոր ճանապարհների ապահովման փնտրտուքի, ինչպես նաև թվայնացման, նորարարության ոլորտներում տեխնոլոգիական նշանակալի առաջընթացի:
Բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ ամուր, համախոհ դերակատարների հետ և արժեքների վրա հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ:
Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, որը պատմականորեն եղել է մշակութային և խոշոր առևտրային ուղիների հատման կետում, այսօր կանգնած է կարևոր խաչմերուկում: Այն բախվել է հսկայական ցնցումների, այդ թվում՝ այնպիսի զարգացումների, որոնք մեծապես ազդել են մարդկային կյանքի և տարածաշրջանի ընդհանուր տնտեսական զարգացման, դրա ներկայի և ապագայի վրա: Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու, ճիշտ ճանապարհով ընթանալու իրական հնարավորությամբ։
Երկխոսությունն ու բաց քննարկումները վակուումը լրացնելու կարևոր նախապայման են և յուրահատուկ միջոց: Անցկացվելով առաջին անգամ՝ «Երևան երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ հնչեցնելու թիրախային հարցեր, տարբերվող կարծիքներ ու համադրվող պատասխաններ, որոնելու կայուն լուծումներ: Այդ նպատակով մենք հրավիրել ենք դիվանագիտության, քաղաքականության, գործարար, գիտության և մշակույթի ոլորտի առաջնորդների և փորձագետների ավելի քան 80 երկրներից և կազմակերպություններից: Մենք սպասում ենք բոլորի ակտիվ մասնակցությանն ու ներդրումին՝ նպատակ ունենալով հասցեագրել մերօրյա հրատապ խնդիրները՝ «Ապագան կառուցելով այսօր»»:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին
157Երեկ, 15:42
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ
176Երեկ, 14:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
22613.10.2026, 23:12
2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
25213.10.2026, 17:18
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով»․ ՊՆ
21713.10.2026, 15:24
ՍԴ նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը վաղն է
20213.10.2026, 15:12
««ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ»․ ՇՎՏՄ
28112.10.2026, 12:24
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
44810.10.2026, 15:48