Իտալիայի ափերի մոտ շքեղ զբոսանավ է խորտակվել, կան զոհեր

Bayesian առագաստանավը երկուշաբթի վաղ առավոտյան ընկել է անսպասելի ուժեղ փոթորկի մեջ և խորտակվել Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյի մոտ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Իտալիայի առափնյա պահպանության հայտարարությանը։
Հաղորդագրության համաձայն՝ մեկ մարդ զոհվել է, վեցը՝ անհետ կորել։ 56 մետրանոց Bayesian զբոսանավը գրանցված է եղել Մեծ Բրիտանիայում։ Նավի վրա եղել է 22 մարդ։
Առափնյա պահպանության տվյալներով՝ անհետ կորածները Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիներ են։ 15 փրկվածների թվում են մի փոքր երեխա և նավի տիրոջ կինը: Եվս մեկ երեխա և զբոսանավի տերն անհետ կորել են
«Քամին շատ ուժեղ էր։ Վատ եղանակ էր սպասվում, բայց ոչ՝ այս մասշտաբով»,- Reuters-ին ասել է Պալերմոյում առափնյա պահպանության ներկայացուցիչը:
Մոտակայքում գտնվող նավի նավապետ Կարստեն Բորները Reuters-ին ասել է, որ երբ փոթորիկը հարվածել է, նա միացրել է շարժիչը՝ նավի վերահսկողությունը պահպանելու և զբոսանավի հետ բախումից խուսափելու համար։ «Մեզ հաջողվեց նավը տեղում պահել, և փոթորկի ավարտից հետո մենք նկատեցինք, որ մեր հետևում գտնվող նավն անհետացել է», - ասել է Բորները լրագրողներին:
Bayesian-ը կառուցվել է իտալական նավաշինական Perini-ի կողմից 2008-ին և վերջին անգամ վերանորոգվել է 2020-ին բրիտանական Camper & Nicholsons-ի կողմից: Նավը արժանացել է մի քանի մրցանակների իր դիզայնի համար և կարող էր տեղավորել մինչև 12 հյուր վեց խցիկներում և 10 հոգանոց անձնակազմ: Perini-ի կայքը պնդում է, որ զբոսանավի 75 մետրանոց կայմն աշխարհի ամենաբարձր ալյումինե կայմն էր։


Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
14720:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
12019:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
20217:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
11115:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
9815:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
10514:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
29812:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
28709:49