Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ռուսաստանն Ադրբեջանին կանաչ լույս է տալիս Հայաստանի վրա նոր հարձակում գործելու համար»․ Թաթուլ Հակոբյան

«Ռուսաստանն Ադրբեջանին կանաչ լույս է տալիս Հայաստանի վրա նոր հարձակում գործելու համար»․ Թաթուլ Հակոբյան
282
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 14:12

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ԲՈԼՈՐ կետերը ոտնահարված են, ավելին՝ Արցախը ենթարկվել է էթնիկ զտման:
Էթնիկ զտումը տեղի է ունեցել Ռուսաստանի խաղաղարար առաքելության ներկայության պայմաններում: Չեմ ասում, որ մեր աղետալի պարտության մեղավորը Ռուսաստանն է:
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հերթական հայտարարությունը Արաքսի ափով Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցություն հաստատելու շուրջ՝ ռուսական վերահսկողության տակ, նշանակում է հետևյալը.
Ռուսաստանը Ադրբեջանին կանաչ լույս է տալիս Հայաստանի վրա նոր հարձակում գործելու համար:
Չեմ ասում, որ վաղը Ադրբեջանը պատերազմ է սկսելու:
Չպետք է նեղվել և նեղանալ Լավրովի խոսքերից, նա գերտերության արտգործնախարար է, որի շահերը այսօր համընկնում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Պետք է կառուցել արտաքին քաղաքականություն՝ հրաժարվելով արատավոր և պարզունակ ՀԱՎԵՐԺ ԲԱՐԵԿԱՄ, ՀԱՎԵՐԺ ԹՇՆԱՄԻ փակ շղթայից:
Խոսքը Ռուսաստանի հետ թշնամանալու մասին չէ: Հակառակը, պետք է փորձել ճիշտ աշխատել Ռուսաստանի հետ:
Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և մյուս երրորդ երկրների հետ դիվանագիտության հիմքում պետք է դնել ՍԱՌԸ ԻՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան