Ուկրաինական հարձակման հետևանքով ռուսական օդանավակայանում ինքնաթիռներ են ոչնչացվել

Ուկրաինական կամիկաձե անօդաչուներն օգոստոսի 16-ին հարձակվել են ռուսական «Սավասլեյկա» օդանավակայանի վրա, ոչնչացվել է ռուսական 3 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ աղբյուրներին հղումով։
Նրանց տվյալներով՝ օգոստոսի 16-ին Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության օպերացիայի արդյունքում կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակում է իրականացվել Սավասլեյկա ռազմական օդանավակայանի վրա, որը գտնվում է Նիժնի Նովգորոդի շրջանում։
Ռազմական հետախուզության աղբյուրները պնդում են, որ հարձակման արդյունքում ոչնչացվել է 1 MIG-31K/I ինքնաթիռ, 2 Il-76 ինքնաթիռ, խոցվել է մոտ 5 ինքնաթիռ, ենթադրաբար՝ MIG-31K/I։
Օգոստոսի 13-ին ևս հարձակման է ենթարկվել այս օդանավակայանը։
Սավասլեյկա օդանավակայանը ռազմական օդանավակայան է, որը գտնվում է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում՝ համանուն գյուղի մոտ։ Ռուսաստանի Դաշնությունն այն օգտագործում է ավիացիոն մասնագետներ պատրաստելու, օդանավերի նոր տեսակների փորձարկման և ռազմական օդաչուների պատրաստման համար։ Այնտեղ տեղակայված են տարբեր տեսակի մարտական ինքնաթիռներ, այդ թվում՝ կործանիչներ և ռմբակոծիչներ, ինչպես նաև ավիացիոն ուսումնական ստորաբաժանումներ։

««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
169Երեկ, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
176Երեկ, 17:12
Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնվել
137Երեկ, 16:12
Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել
358Երեկ, 14:37
Հրկիզել են Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը
120Երեկ, 13:30
NBC Los Angeles-ի ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
372Երեկ, 10:37
Հրաձգություն Ստամբուլում․ կան զոհեր (տեսանյութ)
60715.09.2026, 16:55
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում ամերիկյան ԱԹՍ է խոցել
72415.09.2026, 10:43