«Գլխավոր շտաբի ապստամբությունը»․ Էդմոն Մարուքյան
![]() 281 Շաբաթ, 24 օգոստոսի, 2024 թ., 11:06 «Գլխավոր շտաբի ապստամբությունը» վերնագրով հերթական յութուբյան զրույցն է ունեցել հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը․ «2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ քաղաքացիները տեղեկանում են, որ ՀՀ Գլխավոր շտաբը, ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել, որով պահանջում է երկրի վարչապետի և կառավարության հրաժարականը։ Սա երկրում անվանվեց գլխավոր շտաբի ապստամբություն, անհնազանդություն, իշխանափոխության փորձ»,-հիշեցրեց Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով․ «Ես հանդիպեցի Օնիկ Գասպարյանի հետ, առաջինը, որ ինձ հուզում էր՝ արդյո՞ք որոշակի գործողություններ են սպասվում նրա կողմից, որովհետև հայտարարությունը այն մասին էր, որ ԳՇ-ն ապստամբություն է անում, իշխանությունը վերցնում է իր ձեռքը։ Ինչպես մենք գիտենք աշխարհի փորձից, ռազմական հեղաշրջման դեպքում ոչ թե պետք է լինի հայտարարություն, այլ՝ գործողություններ, վերցնեն իշխանությունը, հետո նոր հայտարարություն տարածեն։ Հայաստանում հակառակն է, լինում է հայտարարություն, բոլորը սպասում են որևէ գործողությունների, որոնք չկան։ Օնիկ Գասպարյանն ասաց՝ մենք մեր ասելիքն արդեն ասել ենք, մնացածը թող ժողովուրդը որոշի»,-ասաց Մարուքյանը՝ խոսելով հետո տեղի ունեցած դեպքերի մասին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
