«Սրա ավարտը լինելու է կողմերից մեկի՝ պատմության ասպարեզը լքելը»․ Վարդան Ոսկանյան
![]() 311 Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 13:42 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Բռնազավթված Արցախի Հանրապետությունից Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի տարածած «տեսանյութերը» այդ վարչախմբի կողմից Հայաստանի և հայության դեմ վարվող հիբրիդային մշտական պատերազմի հոգեբանական հարձակման բաղադրիչներից են։ Դրանք նախատեսված են մեզ, իբր, «հաշտեցնելու» այն մտքի հետ, թե Հայաստանի սրբազան հողի այդ հատվածն ընդմիշտ ու անվերադարձ կորած է, մինչդեռ բարբարոսներն այն ամբողջությամբ վերահսկում են ընդսմենը մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում, որը մեր պատմության հազարամյակների ուղեծրում ընդամենը կես վայրկյան է՝ ակնթարթից էլ փոքր ժամանակ։ Նման «տեսանյութերը» պետք է մեզ համար վերածել խթանի՝ մշակելու և իրագործելու Բաքվի պիղծ վարչախմբի կողմից բռնազավթված մեր սրբազան հայրենիքի հազարամյակների հայկական պատմություն ունեցող այս հատվածը վերաազատագրելու և հայության հաղթական վերադարձը կազմակերպելու համար։ Հայկական քաղաքակրթության և բարբարոսական տարերքի միջև մշտնջենական այս պատերազմում ավարտը լինելու է՝ որպես պետություն և ազգ, կողմերից մեկի՝ պատմության ասպարեզը լքելը։ Սա դառը, սակայն հավաստի իրողություն է, որը նախ՝ պետք է գիտակցել, իսկ հետո՝ սրանից բխեցնել պետության և ազգի կազմակերպման տեսլականը և հաղթանակի ծրագիրը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
