Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հանցագործներին ձգում է իրենց հանցանքի վայրը»․ Ոսկան Սարգսյան

«Հանցագործներին ձգում է իրենց հանցանքի վայրը»․ Ոսկան Սարգսյան
247
Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 16:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանցագործներին ձգում է իրենց հանցանքի վայրը․
ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Կիրանց բնակավայր, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ, դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները: Գնացել եք Կիրանց, որ ի՞նչ անեք, տեսնեք կատարված անօրինականության հետևանքները։ Հանցագործներին ձգում է իրենց հանցանքի վայրը, Արարատ Միրզոյանն իր մեղքի բաժին ունի Կիրանց գյուղի տարածքներն ապօրինի, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնելու գործում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան