«Կիրանցում դպրոցի նոր շենք կկառուցվի»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Կիրանցում դպրոցի նոր շենք կկառուցվի։ Կառավարությունը օգոստոսի 29-ին ի թիվս այլ հարցերի, որոշել է՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Տավուշ, համայնք Իջևան, գյուղ Կիրանց 2-րդ փողոց 1 հասցեում գտնվող 0․59953 հեկտար մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 22082024-11-0076, այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ։
Այդ տարածքը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվում է դպրոցի նոր շենք կառուցելու համար։ Կիրանցի նորակառույց դպրոցը, որի շինարարության համար պետական բյուջեից 642 միլիոն դրամ է ծախսվել, պետք է բացվի սեպտեմբերի 2-ին։ Այդ շենքը Ադրբեջանի հետ նոր սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ է գտնվում։ Կիրանց գյուղից շատ ծնողներ մեծ մտահոգություններ ունեն նորակառույց դպրոցում իրենց երեխաների անվտանգության համար»։

«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
4701:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
5300:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
110Երեկ, 17:12
«Որ գիտելիք չեք տալիս, ո՞ւմ են պետք ձեր շարած գառդոնից պատերը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
123Երեկ, 16:12
«Կրթությունն այն ժամանակ կլինի որակյալ, երբ ուսուցչի աշխատավարձին կնախանձեն պատգամավորն ու նախարարը»․ Արա Պողոսյան
112Երեկ, 15:24
«Դաշնակցական ու Հանրապետական տնօրենը չի հիմարագույն դասագրքեր տպելու մեղավորը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
120Երեկ, 14:48
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում (տեսանյութ)
93Երեկ, 14:24
«Դպրոցում պլակատ ենք տեսնում՝ կազակների ատամանի չգիտեմ ինչը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 12:00