«Տնօրենն ի՞նչ պետք է անի, որ քաղաքականապես զուսպ լինի»․ պատգամավորը՝ նախարարին

ԱԺ-ում քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։ Ի թիվս այլ փոփոխությունների, օրենքում կներառվի կրթական հաստատությունների տնօրենների քաղաքական զսպվածության վերաբերյալ դրույթը։ «Ինչպե՞ս եք պատկերացնում այդ քաղաքական զսպվածությունը, դա ինչպե՞ս պետք է արտահայտվի, տնօրենն ի՞նչ պետք է անի, որ քաղաքականապես զուսպ լինի»,- ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հայտնելով նաև, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, որոշ բնակավայրերում դպրոցների և մանկապարտեզների աշխատակիցներին գրեթե պարտադրանքի ձևով առաջարկում են ընդգրկվել ինչ- որ կուսակցության մեջ։ Ի պատասխան պատգամավորի հարցերին՝ նախարարն ասաց․ «Քաղաքական զսպվածության մասով մեր դիվանագիտական ծառայողների գործունեությունը կարգավորող օրենքում եղած համանման ձևակերպումն ենք վերցրել, որում նշված է, որ պաշտոնավարման ընթացքում պաշտոնական դիրքը կամ աշխատանքային միջոցները չպետք է օգտագործվեն, խախտումների դեպքում մարդիկ անգամ կարող են հեռացվել աշխատանքից։
Ինչ վերաբերվում է կուսակցության մեջ ներգրավելու պարտադրանքին, եթե ունեք ահազանգ, փոխանցեք այդ տեղեկությունը։ Կրթական հաստատությունները պետք է զերծ լինեն քաղաքականացման և կուսակցականացման միտումներից»,- ասաց նախարարը։

«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
181Երեկ, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
192Երեկ, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
33417.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
37116.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
33816.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
36716.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
37815.09.2026, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
46914.09.2026, 08:54