Փաշինյանը բաց չի՞ թողնի «ցարի խաչը» համբուրելու առիթը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ պաշտոնապես չեն շտապում բացահայտել, թե Հայաստանն ինչ ձևաչափով է մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Փաշինյանի՞, թե՞ այլ պաշտոնյայի մակարդակով, իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու հոկտեմբերի 7-8-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Բանն այն է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է, իշխանականները չարախնդում են, որ Փաշինյանը բաց չի թողնի ցարին տետատետ շնորհավորելու, նրա «խաչը համբուրելու» առիթը, որպեսզի մի որոշ ժամկետով էլ երկարաձգի իր իշխանությունը կամ հեռացնի իր իշխանության գլխին կախված վտանգները։
Նշենք, որ վարչապետի խոսնակը հաստատել է, որ Փաշինյանը կմասնակցի ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովին, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։ Իսկ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստան կարող է ժամանել Ֆրանսիայի նախագահը: Այնպես որ, ո՛չ Արևմուտքն է անտեսված, ո՛չ Ռուսաստանը: Միայն պարզ չէ, թե այս լարախաղացությունը որքան կյանք կունենա»:

«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
11514:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
15511:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
16210:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
10709:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
10309:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
12801:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
13500:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
12200:18