Լիբանանում այսօր էլ պայթում են նոթբուքերը, բջջային հեռախոսներն ու մեքենաների ռադիոընդունիչները

Լիբանանի արևելքում գտնվող Բեքաա շրջանում հաղորդակցման սարքերի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է լիբանանյան NAA գործակալությունը։
«Սախմար գյուղում սարքերի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 18-ին փեյջերների պայթեցման նման պայթյունների ձայներ են լսվել Լիբանանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձաններում։ Լիբանանյան լրատվամիջոցները նաև հայտնել են, որ այս անգամ պայթեցվում են ոչ թե փեյջերները, այլ նոութբուքերը, բջջային հեռախոսներն ու մեքենաների ռադիոընդունիչները։ Պայթյուններ են տեղի ունենում նաև բնակելի շենքերում և բջջային հեռախոսների խանութներում։
Սեպտեմբերի 17-ի երեկոյան պայթել են «Հեզբոլլահ»-ի հազարավոր անդամների անձնական փեյջերները։ Արդյունքում տուժել է առնվազն 4 հազար մարդ, 12-ին չի հաջողվել փրկել, այդ թվում՝ 8-ամյա երեխայի ու «Հեզբոլլահ»-ի առաջնորդներից մեկի որդուն։
Լիբանանի տեղեկատվության նախարարությունը տեղի ունեցածն անվանել է «իսրայելական ագրեսիա»։ «Հեզբոլլահ»-ը նաև հայտնել է, որ մանրամասն հետաքննություն է սկսել դեպքի հանգամանքների վերաբերյալ:


««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
166Երեկ, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
172Երեկ, 17:12
Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնվել
134Երեկ, 16:12
Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել
349Երեկ, 14:37
Հրկիզել են Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը
119Երեկ, 13:30
NBC Los Angeles-ի ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
365Երեկ, 10:37
Հրաձգություն Ստամբուլում․ կան զոհեր (տեսանյութ)
60015.09.2026, 16:55
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում ամերիկյան ԱԹՍ է խոցել
71715.09.2026, 10:43