«Ո՞վ ասաց, որ «Հըզբոլլահ»-ի անդամներից մեկի սարքավորումները Երևանում չեն կարող հայտնվել»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լիբանանում պայթում են փեյջերներ, նոութբուքեր, բջջային հեռախոսներ, մեքենաների ռադիոընդունիչներ և այլ սարքավորումներ:
Դրանք բոլորը գնված էին Չինաստանից և նախատեսված էին «Հեզբոլահ» շարժման մարտիկների օգտագործման համար:
Առաջին հայացքից, լիբանանյան պայթյունները որևէ կերպ չեն կարող առնչվել Հայաստանի հետ: Սակայն...
Ինչպես հայտնի է, սարքերը գնվել են 5 ամիս առաջ և բաժանվել «Հեզբոլահ»-ի անդամներին: Ընդ որում, ամենայն հավանականությամբ, սարքերը հանձնվել են շարժման անդամներին ազատ տնօրինման պայմանով (հակառակ դեպքում, սարքերը չէին կարող հայտնվել երեխաների կամ շարժման հետ որևէ առնչություն չունեցող անձանց մոտ): Սա նշանակում է, որ սարքավորումները ստացած անձինք 5 ամսվա ընթացքում կարող էին դրանք վաճառել, նվիրել կամ ի պահ հանձնել այլ անձանց:
Բեյրութը հայաշատ քաղաք է: Միայն ուղիղ Բեյրութ - Երևան երթուղով շաբաթական երկու ավիաչվերթ է իրականացվում: Բազմաթիվ լիբանանահայեր պարբերաբար Հայաստան են այցելում, հայաստանցիները՝ Լիբանան: Չհաշված երրորդ երկրներից Հայաստան ժամանած անձանց:
Այդ իմաստով, ո՞վ ասաց, որ «Հեզբոլահ»-ի անդամներից մեկի կամ քանիսի սարքավորումները Երևանում, Գյումրիում կամ Վանաձորում չեն կարող հայտնվել:
Կարծում եմ՝ Հայաստանի հատուկ ծառայություններն այդ ոլորտում անելիք ունեն»:

«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
617:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2417:18
«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
1917:12
«Կարելի է սիրել կամ ատել ՀՅԴ-ին․ բայց անողը պետք է արժանիքներ և գիտելիքներ ունենա»․ Անդրանիկ Թևանյան
1917:06
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
3716:54
Հրահանգել են ժամկետային զինծառայողներին դիրքեր չբարձրացնել
4316:42
«Նիկոլ Փաշինյանը միլիարդներ չունի՞․ կասակած ունեմ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5216:30
«Ինձ ձերբակալելու պատճառը պետք է գտնել Փաշինյանի գլխի մեջ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4716:24