«Եթե Արցախի թեման ուզում ենք բաց պահել, ապա այլ իշխանությունների կարիք կա»․ Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը «Պանորամա»-ի եթերում խոսելով արցախցիների խնդիրների մասին՝ շեշտել է հատկապես բնակարանային ապահովումը և արժանապատիվ աշխատանք ունենալը։ Այս խնդիրների լուծման պարագայում, ըստ Ստեփանյանի, Արցախի ժողովրդի համար բավականին նպաստավոր իրավիճակ կստեղծվի։ «Գուցե նպատակն այն է, որ արցախցիները թողնեն հեռանան, գուցե նպատակն այն չէ, որ արցախցիները մնան Հայաստանում։ Տրված աջակցությունը ներկայացվում է որպես լավություն։ Իշխանական պատգամավորների ֆեյքերի կողմից ուղղորդված ատելություն ու խտրականություն է տարածվում։ Իմ խորին համոզմամբ, հայը պետք է Հայաստանում մնա, իսկ վերադարձի իրավունքի առաջ մղման համար պետք է Հայաստանում պահպանել կուռ համախմբված հայկականը՝ Արցախի ժողովրդի կորիզը։ Սա խիստ կենսական կարևորություն ունի, եթե ցրվեցին ամբողջ աշխարհով, 1-3 տարի հետո վերադարձի իրավունքի մասին շատ դժվար է լինելու խոսելը։
Եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ խոսում ենք մի վերադարձի մասին, որ պետք է լինի ադրբեջանական բռնապետական ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո, ապա չարաչար սխալվում են։ Մենք խոսում ենք մի վերադարձի մասին, որտեղ կլինի անվտանգություն և արժանապատվություն և որը պետք է փոխկապակցված լինի ինքնորոշման իրավունքի հետ։
Համոզված եմ՝ այդ հարցերն այդպես էլ այս իշխանությունների կողմից չեն բերվելու օրակարգ, որովհետև տարբեր մակարդակներով ու խողովակներով խնդրել, բարձրաձայնել ենք։ Եթե Արցախի թեման ուզում ենք որևէ ձևով բաց պահել, ապա այլ իշխանությունների կարիք կա, այս իշխանություններն այն միանշանակ չեն անելու»։

«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան
1317:18
«Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին». Լևոն Ազիզյան
4416:36
«Flydubai-ի միջադեպը կազմակերպված էր՝ մեղքը Թեհրանի վրա բարդելու համար». Բաղայի
8416:07
«Նախատինքի կես խոսք իսկի չեն ասել զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած». Հակոբ Բադալյան
5615:36
Պայքարում են՝ ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
7115:00
«ԱԺ ընտրություններից առաջ սահմանագոտու բնակչությանը խաբեցին տանիքների ծածկը փոխելու ծրագրով, այն մնաց թղթի վրա». Ոսկան Սարգսյան
7014:12
«Մեռելի փող ուտող իշխանություններ». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:48
«Դիմում-նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ. պատրաստակամություն եմ հայտնել անձամբ մեկնել Բաքու». Լիլիթ Գալստյան (լուսանկար)
6813:18