«Կգա մի օր, երբ մենք նման արարողություն կկազմակերպենք Արևմտյան Ադրբեջանում». Իլհամ Ալիև
401 Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ., 21:12 Ադրբեջանի նախագահն այսօր ադրբեջանցի աշուղներից մեկի հուշարձանի բացման ժամանակ կրկին բացահայտ հայտարարել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների վերաբերյալ իր հավակնությունների մասին: «Ամեն անգամ մենք պետք է մեր առջև նպատակներ դնենք՝ թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական, թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ։ Բայց եթե նպատակները սխալ են ընտրված, ապա ոչ մի արդյունքի հասնել չի հաջողվի։ Նպատակները պետք է արտացոլեն և՛ ճշմարտությունը, և՛ արդարությունը, և՛ իրական իրավիճակը, մեր իրական ուժը: Որքան ուժեղ լինենք, այնքան մեր ձայնը լսելի կլինի։ Այսօր՝ հակաահաբեկչական գործողությունից (նկատի ունի Արցախի Հանրապետության վրա ահաբեկչական հարձակումը-խմբ.) մեկ տարի անց, մենք սա տեսնում ենք: Փաստորեն, առաջին շաբաթներին, առաջին ամիսներին ինչքան անհիմն մեղադրանքներ են առաջադրվել, մեր նկատմամբ սանկցիաներ են կիրառվել։ Ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելու համար խոշոր տերությունները, գոնե նրանք, ովքեր իրենց այդպիսին են համարում, միջազգային տարբեր հարթակներում բացահայտ հարձակում գործեցին մեր դեմ, և սկսվեց Սառը պատերազմը։ Սա շարունակվում է այսօր։ Հակաահաբեկչական գործողության տարեդարձին ընդառաջ մենք կրկին կանգնած ենք նման լայնածավալ զրպարտչական արշավի առաջ։ Սա կարո՞ղ է ազդել մեր կամքի վրա: Երբեք: Որովհետև մեր գործն արդար է, իսկ ադրբեջանական ժողովուրդն աջակցում է մեր գործին։ Սա, ըստ էության, ադրբեջանական ժողովրդի գործն է։ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ազատագրումը, ինքնիշխանության ամբողջական վերականգնումը հնարավոր դարձավ ադրբեջանական ժողովրդի կամքի, մեր հերոս որդիների ու դուստրերի սխրանքի ու խիզախության շնորհիվ»։ «Երեք օր առաջ մենք նշում էինք Հիշատակի օրը։ Եվս մեկ անգամ աղոթում ենք Ալլահին մեր բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: Բայց սեպտեմբերի 27-ի այս տխուր օրվա հետ մեկտեղ մեր օրացույցին ավելացան ևս երկու տոն՝ նոյեմբերի 8-ը և սեպտեմբերի 20-ը։ Սրանք տոներ են, Հաղթանակի օրեր։ Այս Հաղթանակը հավերժ կապրի մեզ հետ»,- ասել է թշնամական պետության ղեկավարը։ Նախագահ Ալիևը նշել է, որ «այսօր արևմտյան ադրբեջանցիների նշանավոր ներկայացուցչի հուշարձանի կանգնեցումը, բնականաբար, առաջին հերթին ադրբեջանական ժողովրդի հարգանքի նշան է աշուղ Ալեսքերի հիշատակի նկատմամբ։ Սակայն, միևնույն ժամանակ, այս հուշարձանը միջոցառում է, որը կոչ է անում բոլոր արևմտյան ադրբեջանցիներին և ողջ ադրբեջանական ժողովրդին՝ կրկին համախմբվել հանուն ընդհանուր նպատակի։ Մենք անհամբեր սպասում ենք այդ օրվան, հավատում ենք: Ես հավատում եմ, իսկ դու հավատո՞ւմ ես։ Կգա մի օր, երբ մենք կվերականգնենք հայերի կողմից ավերված աշուղ Ալեսքերի հուշարձանը և նման արարողություն կկազմակերպենք Ագքիլսե գյուղում (ենթադրաբար, նկատի ունի Արարատի մարզում՝ Խոսրովի արգելոցում գտնվող Աղքիլիսա գյուղը-խմբ.)»։ |
«Դավաճանություն Սահմանադրական դատարանում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
10802:00«Լավրովն ասում է՝ ձեզ հետ քննարկելու բան չկա, այ անասուն կվադրոբերներ». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
11601:48«Նախկինների վերադարձը դեմոնիզացնողները հավանաբար չեն կարդում միջազգային նորություններ». Վահան Բաբայան
123Երեկ, 23:54Իսրայելը Բեյրութի բնակիչներին կոչ է արել շտապ տարհանվել
207Երեկ, 23:18Արցախի թեմի առաջնորդի գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր
121Երեկ, 22:48«Որտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու». Կարեն Վրթանեսյան
173Երեկ, 22:12«Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներ չկան». Հունգարիայի արտգործնախարար
194Երեկ, 20:06Բագրատ Սրբազանը՝ քաղաքական լուծումների հնարավոր տարբերակների մասին
122Երեկ, 19:48