«Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությանը հայտնի է»․ Նիկոլ Փաշինյան
![]() 270 Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ., 17:06 «Խոստանում էիք ժողովրդի թիկունքում որևէ հարց չլուծել և ցանկացած հարց քննարկել ժողովրդի հետ։ Հայաստանն ու Ադրբեջանը գործընթաց են սկսել, որը դուք կոչում եք խաղաղության գործընթաց։ Կոչ եք անում Ադրբեջանին՝ հասարակությունից և ընդդիմությունից գաղտնի պահվող այդ փաստաթղթից ծաղկաքաղ անել և ստորագրել։ Ճիշտ չէ՞ր լինի արդյոք նախապես այդ համաձայնեցված հոդվածները ներկայացնել հասարակությանը, ճշտել՝ համաձա՞յն է այդ պայմաններով թղթի ստորագրմանը, թե՞ ոչ։ Հիմա գոնե ներկայացրեք պայմանագրի այդ դրույթները»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսքն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ի պատասխան ասաց, որ հասարակությունը քաջատեղյակ է փաստաթղթի բովանդակությանը․ «Այն բովանդակությունը, որը մենք առաջարկել ենք, հանրության համար պարզ, հասկանալի և բացահայտված է, քանի որ այդ կետերին տարբեր առիթներով անդրադարձել եմ, գաղտնիքի խնդիր չկա, կա դիվանագիտական կոռեկտության հարց։ Իմ վերջին ասուլիսում, ՄԱԿ-ի ամբիոնից իմ ելույթներում ամեն ինչը հրապարակել եմ։ Այդտեղ խոսք է գնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման, խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը մոնիթորինգի ենթարկող երկկողմ հանձնաժողովի, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և այլնի մասին։ Ես անընդհատ տարբեր ֆորմատներով հանդիպումներ եմ ունենում ժողովրդի հետ և քննարկումներ են լինում։ Իսկ դրույթների հրապարակումը այն կողմին, ով չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր, առիթ կտա ասելու, որ խախտված են դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը»,- պատասխանեց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
