«Իզուր մոտեցաք ամբիոնին, եթե ձեզ հարց չեն տալիս, մի մոտեցեք». Աղվան Վարդանյանը` Նիկոլ Փաշինյանին
![]() 254 Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2024 թ., 18:12 Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը երկու իրարամերժ մեջբերում կատարեց, որոնք տարբեր ժամանակներում ասել է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Երկու մեջբերումներն էլ ճիշտ են, և ես որևէ խնդիր չեմ տեսնում դրանց հետ, երկու մեջբերումների միջև ընկած տարածությունն ու բովանդակությունը մենք քննարկել ենք հատկապես նախորդ հարցուպատասխանի ընթացքում։ Կարիք կա՞ էդ նույնը կրկնելու համար։ Դուք կոչ եք անում, որ ՀՀ քաղաքացին մտածի, ես էլ կոչ եմ անում ՀՀ քաղաքացին «Յութուբ»-ում բացի նախորդ մեր հարցուպատասխանը, նայի ու էնտեղ Ձեր հարցերի պատասխանները երկու մեջբերությունների միջև ընկած Ձեր կողմից թվացյալ ներկայացվող հակասությունները ամբողջությամբ մեկնաբանված են»։ Փաշինյանն էլ պատասխանեց, որ եթե իրենց ուղղված որևէ հարց չկա, ուրեմն՝ թող չարձագանքի իր պատասխաններին։ «Թե՞ մտածում եք, որ կարաք մի հարց տաք, ես էլ չմոտենամ ամբիոնին, ասեք՝ այ, տեսեք, չկարացավ մեր հարցին պատասխանի»,- վրդովվեց Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
