«Էսկալացիաների վտանգ միշտ կա, քանի դեռ պայմանագիր չի ստորագրվել». Վահան Կոստանյան
![]() 175 Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ., 12:54 Ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը վստահ է, որ խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում․ «Այս գործընթացը թափանցիկ է, մենք մշտապես տեղեկացնում ենք գործընթացների մասին, բոլոր հանդիպումների վերաբերյալ տրվում են համապատասխան մամուլի հաղորդագրություններ, բովանդակության մասին մշտապես տեղեկացվում է թե՛ վարչապետի, թե՛ ԱԳ նախարարի և թե՛ գործընթացում ներգրավված այլ պաշտոնյաների կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի համաձայնվում ստորագրել պայմանագիրը, պատճառը ՀՀ Սահմանադրությո՞ւնն է՝ ԱԳ փոխնախարարն ասաց․ «Սահմանադրությունն ու սահմանադրական փոփոխությունները մեր ներքին գործընթացներն են։ Այն մտահոգություններին, որոնց մասին պաշտոնական Բաքուն բարձրաձայնում է, ըստ էության, արդեն իսկ պատասխան հնչել է, սահմանազատման կանոնակարգի հաստատման փուլում ՍԴ-ն տվել է մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի կողմից բարձրաձայնվող մտահոգությունները որևէ աղերս չունեն իրականության հետ»,- նշեց Կոստանյանը։ Հարցին՝ պայմանագիրը երաշխիք տալո՞ւ է, որ պատերազմ չի լինի՝ նա ասաց․ «Դա հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունը Հարավային Կովկասում»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
