Կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա
![]() 460 Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ., 21:36 Հոկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ պարզվել է, որ «ԻՋ ԳՐԱՆՏ ՏԵՔՍՏԻԼՕՊՏ» ՍՊԸ-ի կարի ֆաբրիկայի բեռնատար վերելակը պոկվել է ճոպանից և ընկել, ինչի հետևանքով տնօրեն, ՌԴ քաղաքացի 42-ամյա Գրանտ Աֆանասևի ոտքը մնացել է վերելակի և պատի արանքում: Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տուժածի ոտքը տեղի ուժերով դուրս է բերվել: Աղբյուրի տեղեկություններով՝ նա ստացել է ոտքի բաց վնասվածք։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար: Տուժածը նշված ֆաբրիկայի տնօրենն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերելակը ինքնաշեն է։ |
Սյունիքում բազալտե եզրաքարի տակ մնացած 7-ամյա տղան մահացել է
11300:06Ռոմանտիկ երեկո անցկացնող տղամարդը մահացել է կայծակի հարվածից
178Երեկ, 20:00Կիևում Ուկրաինայի ԱԾ գնդապետ է սպանվել (տեսանյութ)
291Երեկ, 14:22Բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը
169Երեկ, 13:06Հրազդանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
171Երեկ, 11:18Դաշտավանցիները պահանջում են լուսացույց տեղադրել. ողբերգական վթարներն այդ խաչմերուկում անպակաս են (տեսանյութ)
25809.07.2025, 17:48Նյու Մեքսիկոյում ուժգին ջրհեղեղներ են (տեսանյութ)
53509.07.2025, 10:10Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են
33209.07.2025, 10:00