Իսրայելը հարվածել է Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին. կան զոհեր

Դամասկոսի Մեզզա թաղամասում գտնվող բնակելի շենքին իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 7 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 11-ը վիրավորվել է, ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Զոհերի թվում երեխա կա:
Ավելի վաղ Al-Hadat հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ առնվազն 4 մարդ է զոհվել Դամասկոսի արևմուտքում գտնվող Մեզզա թաղամասում գտնվող բնակելի շենքի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով։ Նրանց տվյալներով՝ հրթիեռը հարվածել է Սիրիայում Իրանի դեսպանատնից 1 կմ հեռավորության վրա գտնվող շենքին։ Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ Դամասկոսում հարձակումն ուղղված է եղել «Հեզբոլլահ»-ի 4400 ստորաբաժանման հրամանատարին, որը պատասխանատու է Իրանից Սիրիա և Լիբանան զենք տեղափոխելու համար։
Ըստ Al-Hadat-ի՝ զոհվածների թվում կա երկու օտարերկրացի (նրանց քաղաքացիությունը չի նշվում): Նրա խոսքով՝ Իսրայելը հարձակվել է շենքի վրա, որը «հաճախ այցելում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարները»։ Հեռուստաալիքը նշում է, որ Պաղեստինի և Իրանի առաջնորդների մի քանի շտաբներ են գտնվում Մեզզա թաղամասում։

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
10720:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
11219:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
19517:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
10815:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
9615:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
10114:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
29012:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
28109:49