«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ֆանտաստիկ անկեղծությամբ բացեց միջազգային հարաբերությունների մեխանիկան»․ Հակոբ Բադալյան
![]() 232 Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2024 թ., 13:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը Նիդերլանդների վարչապետն էր մինչ այդ, ֆանտաստիկ անկեղծությամբ՝ մեկ-երկու նախադասությամբ բացում է միջազգային հարաբերությունների ամբողջ մեխանիկան: Նա հայտարարում է, որ իրավական առումով Ուկրաինան միանգամայն կարող է հեռահար զենքով խոցել ՌԴ տարածքի խորքային թիրախներ, եթե տեսնի սպառնալիք, բայց արդյո՞ք առանձին երկրներ թույլ կտան անել դա: Սա ասում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար: Այսինքն, նա ըստ էության ասում է՝ իրավունքը Ուկրաինայի կողմն է, բայց այդ իրավունքի նկատմամբ գերակայում է քաղաքականությունը, որով էլ առանձին տերություններ, բնականաբար խոսքն ԱՄՆ մասին է, կորոշեն՝ Ուկրաինան «իրավունք» ունի՞ կիրառել իր իրավունքը, թե՞ չունի: Սա նորություն չէ վաղուց, բայց թերևս ոչ բոլորի համար: Համենայն դեպս մարդկանց, որոնք կարող են դեմքի ինքնավստահ հայտարարությամբ խոսել միջազգային իրավունքի և դրա «պաշտպանիչ» մոգության մասին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
