Իսրայելական տանկերը ներխուժել են Լիբանանում ՄԱԿ-ի բազայի տարածք

Իսրայելական տանկերը տապալել են Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) բազայի դարպասները և մտել նրա տարածք, հայտնել են ՄԱԿ-ից։
ՅՈՒՆԻՖԻԼ-ի հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան Ռամիայի խաղաղապահ դիրքերում: Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 04:30-ին, երբ խաղաղապահները գտնվում էին ապաստարաններում, իսրայելական «Մերկավա» տանկերը «ոչնչացրել են դիրքի գլխավոր դարպասը և բռնի ուժով մտել» օբյեկտ։ Իսրայելական զորքերը այնուհետև «մի քանի անգամ պահանջել են, որ բազայի լույսերն անջատվեն»։
Հայտարարության մեջ ասվում է, որ տանկերը հեռացել են խաղաղապահների բողոքից մոտ 45 րոպե անց: Տեղական ժամանակով 06:40-ին նույն դիրքում գտնվող խաղաղապահները հայտնել են, որ 100 մետր դեպի հյուսիս մի քանի կրակոց է արձակվել, ծուխ է դուրս եկել:
«Տասնհինգ խաղաղապահ ծխի հետևանքով մաշկի գրգռվածություն և աղեստամոքսային տրակտի ռեակցիաներ են ունեցել: Խաղաղապահները բուժման կուրս են անցնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելը դեռ չի մեկնաբանել մեղադրանքներըԴեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերսկսել է ՄԱԿ-ի ուժերին ուղղված իր կոչը՝ զորքերը սահմանից դուրս բերել:
Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս խնդրել է դա և բազմիցս մերժվել: Իսրայելական զինվորականները պնդում են, որ «Հեզբոլլահ»-ի մարտիկները տեղակայված են խաղաղապահների դիրքերի մոտ և նրանց օգտագործում են՝ որպես «մարդկային վահան», ինչը խմբավորումը հերքում է։

Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
10720:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
11219:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
19517:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
10815:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
9615:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
10114:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
29012:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
28109:49