Բժիշկները տղամարդու աղիքներում կենդանի խավարասեր են հայտնաբերել

Հնդկաստանում բժիշկները տղամարդու աղիքներում կենդանի խավարասեր են հայտնաբերել:
23-ամյա հնդիկի խոսքով՝ վերջին մի քանի օրերին ինքը տառապել է ստամոքսի խանգարումից։ Տղամարդն անալիզներ է հանձնել, իսկ հետո դիմել բժիշկների։ Արդյունքը ապշեցրել է բոլորին, գրում է Indian Express-ը. Փորձագետները խորհուրդ են տվել տղամարդուն ստամոքս-աղիքային տրակտի էնդոսկոպիա անցնել, այսինքն՝ զոնդ։
Աղիներում մի մեկ հատ խավարասեր է եղել՝ կենդանի ու շարժվող։ Միջատի չափը 3 սմ է եղել։
«Նույնիսկ մենք զարմացանք, թե ինչպես է խավարասերը կարողացել ողջ մնալ»,- ասել է տեղի բժիշկը:
Բժիշկներին հաջողվել է միջատին հայտնաբերել մի պրոցեդուրայով, որը ներառում է էնդոսկոպի օգտագործումը երկու ուղիով՝ մեկը օդ և ջուր մղեելու, իսկ մյուսը՝ օդը քաշելու համար: «Մենք ակտիվացրել ենք էնդոսկոպի ներծծման կոճակը՝ արդյունավետորեն քաշելով միջատը ներծծող խողովակի մեջ, ինչի արդյունքում այն դուրս է բերվել մարմնից, և փրկվել է տղամարդու կյանքը»,- նշել է բժիշկը։
Մասնագետը հավելել է, որ բարակ աղիքում կենդանի միջատը կարող է կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի կամ վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ։


«Ներկայում ՀՀ-ում ժանտախտի օջախները գտնվում են ցածր ակտիվության վիճակում»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
208Երեկ, 11:12
Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
55005.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
55805.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
65803.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
71702.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
86728.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
86128.09.2026, 12:00
ԱՀԿ-ի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ նոր համավարակ կարող է բռնկվել
217626.09.2026, 21:06