ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել պատերազմը Մերձավոր Արևելքում

Իրանի վրա Իսրայելի հարձակումներից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Մերձավոր Արևելքում առկա սրացումներով և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Նրա հայտարարությունը տեղադրված է կազմակերպության կայքում։
Նրա խոսքով՝ էսկալացիայի բոլոր ակտերը պետք է դատապարտվեն և դադարեցվեն։
«Գլխավոր քարտուղարը խստորեն կրկնում է իր կոչը բոլոր կողմերին՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, ներառյալ՝ Գազայում և Լիբանանում, գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու լայնածավալ տարածաշրջանային պատերազմը և վերադառնալ դիվանագիտության ճանապարհին»,- ասել է խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նույն կոչով են հանդես եկել Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահներ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Էմանուել Մակրոնը։ Նրանք ընդգծել են զսպվածության և փոխադարձ հարձակումների ցիկլը դադարեցնելու անհրաժեշտությունը, որոնք ամբողջ Մերձավոր Արևելքը բերում են տարածաշրջանային պատերազմի շեմին, որը սպառնում է նրա բոլոր ժողովուրդների ռեսուրսներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իրանի զանգվածային հարձակման։ Երկրի պաշտպանության բանակը հայտարարել է իրանական ձեռնարկությունների, այդ թվում՝ հրթիռների արտադրության օբյեկտների և հակաօդային պաշտպանության համակարգերի վրա հարձակումների մասին։ Իրանը կոչ է արել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ՝ Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկումը կանխելու համար։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
223Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
27331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
37630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
54628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
54228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
54127.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
48827.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
41927.10.2026, 11:00