Պեղվում են Դվինի «Բուրգն» ու Տիկնունի ամրոցը

Այս օրերին հնագիտական պեղումներ են իրականացվում Արարատի մարզի Գետազատ գյուղի հարևանությամբ գտնվող Դվինի «բուրգ» անունը ստացած բլրի և Տիկնունի ամրոցի տարածքներում: Պեղումների ընթացքում ուսումնասիրվում են բլրի գագաթին գտնվող դամբարանը և Տիկնունի ամրոցը, որը տեղացիներն անվանում են «Թագավորի թախտ»:
Տիկնունի ամրոց-ապարանքը պատկանում էր Արշակունի թագավորներին: Կառուցվել է 4-րդ դարում, օգտագործվել է մինչև 17-րդ դար: Այն ծառայում էր՝ որպես ամառանոց պալատական տիկնանց համար:
Տիկնունի ամրոց-ապարանքի մասին հիշատակում է հայ պատմիչ Փավստոս Բուզանդը՝ իր «Պատմություն Հայոց» երկում, որտեղ նկարագրում է Մեծ Հայքի արքա Խոսրով Բ Կոտակի կողմից Խոսրովի անտառը հիմնելու և հարակից պալատական ապարանքները կառուցելու մասին։
Վերջին պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերված 13-14-րդ դարերի նյութական մշակույթի արժեքների մեջ կան ջնարակած խեցեղեն և հախճապակի:
Իսկ ինչ վերաբերում է բրգաձև բլրին, ապա մասնագետների կարծիքով՝ բլուրը բնական գոյացություն է, իսկ գագաթին եղած կառույցը, որը դեռևս չի պեղվել, 13-14-րդ դարերի իսլամական դամբարան է։
Բրգաձև բլրի գագաթին առկա են շինության հետքեր, որոնք բացվել են Գետազատ գյուղի բնակիչների կողմից։
Լուսանկարները՝ Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
70Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
21416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
86515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
51613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
51213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
53412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
48312.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
61210.09.2026, 16:12