«Գագիկ Ա թագավորի արձանագրությունն Աշտարակի Ծիրանավոր եկեղեցու արևմտյան որմին». Խաժակ Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Գագիկ Ա թագավորի արձանագրությունն Աշտարակի Ծիրանավոր եկեղեցու արևմտյան որմին.
Այսպես, հրամանագիրը սկսվում է տարեթվով և կաթողիկոսի հիշատակումով,
Երկրորդ հատվածը թագավորին մեծարող տիտղոսներն են,
Երրորդը՝ նրա ծննդաբանությունը ծայրից ծայր,
Չորրորդը՝ արտոնագրի բուն իմաստը և դրանում՝ թագուհու կամակցությունը,
Հինգերորդը՝ շարիատի զիջման արտաքին-անձնական դրդապատճառները,
Վեցերորդը՝ վճռի անխախտելիության հիմնավորումը,
Յոթը՝ վճռախախտումը կանխարգելելու անեծքի բանաձևումը և ապա՝ կրկնակի վերջաբանը։
Գագիկ թագավորը, 1013թ. այցելելով Աշտարակ, բնակիչներին ազատել է «ի շարիյատէ հացի ամենայն ցեղի», որ վերաբերում է հացին, այսինքն՝ հացահատիկային բոլոր բույսերին՝ ցորեն, գարի, վարսակ և այլն։
Շարիատը ավատատիրոջը արդյունքով կամ դրամով վճարվող հարկ էր, արդյունքի 1/10 չափով։ Այսպիսով, Գագիկ Ա թագավորը Աշտարակում հացահատիկի բոլոր տեսակներից գանձվող շարիատը վերացրել է, իսկ տնտեսության մյուս բնագավառներից գանձվողը պահպանել։
Ի՞նչն էր պատճառը Գագիկ թագավորի այդ քայլի։
Այդ հարցի պատասխանը հուշում է նրանց հետագա քայլերը։ Գագիկ թագավորից 2 տարի հետո՝ 1015 թ․, Հայոց սպարապետ Վահրամ Պահլավունին գրեթե նույն որոշումը կատարում է Մաստարայում, որտեղ, ինչպես նաև Թալինում ու Աշնակում ցորենի շտեմարաններն էին։
Հայոց հեռատես արքան զգում էր մոտալուտ վտանգը։ Թուրքական խաժամուժը արդեն մուտք էր գործում Վասպուրական, տեղի էին ունեցել առաջին բախումները և անհրաժեշտ էր ուժեղացնել բանակը, ավելացնել թվաքանակը (ըստ որոշ աղբյուրների՝ 80,000 էր), որի համար շատ հաց (ընդեղեն) էր պետք։
Հայոց թագավորը Ծիրանավորում մասնակցում է ս․ պատարագին, որը անցկացնում է Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսը (992-1019), որից հետո ուղղվում դեպի Հայոց մայրաքաղաք Անի։ Իսկ աշտարակցիներն ու շրջակա գյուղացիները «Կեցցե՛ Հայոց արքան» գոչյունով նրան ճանապարհում են մինչև Աղձք ու Կուաշ»։

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
171Երեկ, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
174Երեկ, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
25612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
26112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
44610.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
62908.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
77207.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
81106.09.2026, 22:36