«ԱԳՆ օրակարգում Արցախյան հակամարտության կարգավորման հարց կա՞». Արմեն Ռուստամյանը՝ Արարատ Միրզոյանին

«ՀՀ արտաքին գործերի նախարարության թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է, սրա ուղղությամբ են մեր ջանքերը գործադրվում, ինչը ենթադրում է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց»,- այս մասին ԱԺ-ում 2025թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե արդյո՞ք ԱԳՆ օրակարգում Արցախյան հակամարտության կարգավորման հարց կա:
«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն ունի մի քանի նյութական արտահայտություն՝ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացում ու ստորագրում, ենթակառուցվածքների ապաշրջափակում, սահմանների սահմանազատման գործընթաց... ԼՂ հակամարտություն երբ ասում եք, մենք հասկանում ենք ամբողջ կոնֆլիկտը... Բոլորս ունենք մեր պատկերացումները
Ես մի բան եմ հասկանում ԼՂ հակամարտություն ասելով, դուք կարող է՝ մեկ ա՞յլ բան: Մենք այս պահին զբաղվում ենք նրանով, ինչի մասին ես ամփոփ զեկույց ներկայացրի, մեր զբաղվելիքն ունի հետևյալ վերնագիրը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում»,- նշեց նախարարը:

«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան
2809:48
Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
3909:42
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
8009:37
Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը․ «Հրապարակ»
3009:30
ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
5409:18
Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում․ «Ժողովուրդ»
6709:12
«Ալիևը երբեք խաղաղության չի գնալու». Արա Արայան
4609:06
«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
8903:06