«Նիկոլը պետք է կարդա այս ցանկը՝ Արցախի հանձնում, կատարվել է 99%-ով, Հայոց պատմության ուրացում․ աշխատանքը մեկնարկել է»․ Սևակ Հակոբյան
![]() 319 Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ., 22:06 Լրագրող Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ցուցակն առած բավական երկար տևողությամբ կարդաց, թե որ մարզում ինչ են ասֆալտապատել, վերանորոգել և այլն․ օրինակ՝ Արտաշատի Բուրաստան գյուղի ոռոգում․ կատարվել է 90 տոկոսը, Արարատ համայնքի ջրահեռացման համակարգ․ կառուցվել է 95 տոկոսը, Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենք․ հիմնանորոգվել է 60 տոկոսը, Ալավերդու թիվ 6 մանկապարտեզ․ վերանորոգվել է 75 տոկոոսը և այլն։ Այ էս ցանկը պետք է կարդային մարզպետները, քաղաքապետերը, դա վարչապետի կարդալու չէ։ Եթե Նիկոլը ուզում է կատարողականի ցանկ կարդալ, իր պարագայում պետք է կարդա էս ցանկը․ Արցախի հանձնում, կատարվել է 99 տոկոսով, ժողովրդի վզին պարտքի կրկնապատում, կատարվել է 100 տոկոսով, Հայոց պատմության ուրացում․ աշխատանքը մեկնարկել է, Հայաստանի բնակեցնում ադրբեջանցիներով, նախագիծը քննարկման փուլում է, Տավուշի գյուղերի հանձնում․ կատարվել է 25 տոկոսով, Վայոց ձորից օկուպացիա, կատարվել է ըստ պլանի, Տիգրանաշենի հանձնում․ ակտիվ փուլում է․ այ էս ցանկը տեղին կլինի, որ դու կարդաս որպես իրականացնող։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
