«Բողոքի ակցիա կլինի ՄԱԿ-ի գրասենյակի, ԱԳՆ-ի և դեսպանատների մոտ»․ Նաիրի Հոխիկյան
![]() 179 Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 09:48 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Նոյեմբերի 11-22-ը Բաքվում տեղի կունենա ՄԱԿ -ի կլիմայական փոփոխությունների համաշխարհային համաժողովը, որն այդ երկրում է անցկացվում գլխավորապես Հայաստանի իշխանության աջակցության շնորհիվ։ Բնապահպանական նշանակության այդ միջոցառումը տեղի է ունենում մի երկրում, որն ընդամենը մի քանի տարի առաջ արգելված ֆոսֆորային և այլ մահաբեր զենքերով ոչ միայն հազարավոր հայ զինվորների սպանեց, այլև ոչնչացրեց հսկայական քանակության անտառներ և բուսականություն Արցախում։ Մարդասիրությունից խոսող Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց հայկական պատմական Արցախում, բռնի տեղահանեց ավելի քան 120.000 հայի, ոչնչացնում կամ յուրացնում է հայկական պատմամշակութային կառույցներ, առևանգել ու ապօրինաբար բանտում է պահում, տանջանքների է ենթարկում մի քանի տասնյակ հայ գերիների, այդ թվում Արցախի Հանրապետության իշխանության բարձրագույն պաշտոնյաներին։ Այս պայմաններում անհրաժեշտ է, որ COP 29-ին' ՄԱԿ -ի կլիմայական փոփոխությունների համաժողովին մասնակցող երկրների պատվիրակությունները ճնշումներ գործադրեն Ադրբեջանի բռնապետական իշխանության վրա' հասնելու հայ գերիների ազատ արձակմանը։ Այս նպատակով այսօր' նոյեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, բողոքի ակցիա կլինի Երևանում ՄԱԿ -ի գրասենյակի առջև, որից հետո ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի ՀՀ ԱԳՆ, ապա' ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների' ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատներ։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
