Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Խամենեին հրահանգել է ուղղակի հարձակում նախապատրաստել Իսրայելի վրա․ #NYT

Խամենեին հրահանգել է ուղղակի հարձակում նախապատրաստել Իսրայելի վրա․ #NYT
207
Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 12:12

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հրահանգել է իր զորքերին ուղիղ հարձակում նախապատրաստել Իսրայելի վրա։
Այս մասին գրում է «New York Times»-ը՝ նշելով, որ Խամենեին Իսրայելի անցած շաբաթվա պատասխան հարվածը չափազանց լուրջ է որակել, որպեսզի այն անտեսվի։

Իրանի գերագույն առաջնորդն այս որոշումը կայացրել է երկուշաբթի օրը՝ իր ռազմական պաշտոնյաներից հասցված վնասի մասին զեկույցին ծանոթանալուց հետո։ Դրանում մանրամասն նկարագրված են եղել հրթիռների արտադրության գործարաններին և Թեհրանի պաշտպանական համակարգերին հասցված հարվածները: