Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Աղազարյան-Քյարամյան միջադեպի առնչությամբ դիմումը քննվում է ՔԿ-ում

Աղազարյան-Քյարամյան միջադեպի առնչությամբ դիմումը քննվում է ՔԿ-ում
199
Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 14:18

ԱԺ-ում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճի առնչությամբ Քննչական կոմիտեն դիմում է ստացել և այն ՔԿ Կարգապահական հանձնաժողովում քննարկման փուլում է։ Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև վիճաբանություն էր սկսվել: Այն ավելի էր թեժացել, երբ Քյարամյանը հայտարարել է, թե Հովիկ Աղազարյանի որդու վերաբերյալ քրգործով իրեն միջնորդել են։ Աղազարյանն էլ բորբոքված պահանջել էր անուններ տալ։