ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
![]() 234 Շաբաթ, 16 նոյեմբերի, 2024 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը, կարծես, փորձում է կոծկել Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքի արձանագրումը: Նա հայհոյանքներ էր հնչեցրել, փողոցային բառապաշար գործածել, որը լսելի էր եղել միջանցքներում: Տեղեկացել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության սենյակների հատվածում՝ դեպի ճաշարան տանող միջանցքում, աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև: Հնչել էին փոխադարձ հայհոյանքներ, որոնք լսվել էին ողջ խորհրդարանում: Իրավիճակն այնքան էր թեժացել, որ թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել էին լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Բայց, բարեբախտաբար, այս անգամ Ալեն Սիմոնյանը չէր թքել, և նույնիսկ չէր հարվածել, այլ միայն բղավել էր, հայհոյել և փողոցային վարքագիծ դրսևորել: Հարցումով դիմել էինք պետական պահպանության ծառայություն և խնդրել տրամադրել անվտանգության տեսախցիկների տեսագրությունն ու ձայնագրությունը։ Ի պատասխան՝ ՊՊԾ-ից հայտնեցին, որ տեսախցիկների պատասխանատուն Ազգային ժողովի աշխատակազմն է։ Դիմեցինք ԱԺ աշխատակազմ։ Ինչպես և սպասվում էր՝ աշխղեկ Դավիթ Առաքելյանը չտրամադրեց իր ղեկավարի խուլիգանական վարքը արձանագրած տեսախցիկների ո՛չ կադրերը, ո՛չ ձայնագրությունը: «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հարակից հատվածում՝ դեպի ճաշարան տանող միջանցքի մոտ, տեսախցիկներ առկա չեն»,- ասված է պատասխանում։ Կարճ և կոնկրետ: Այսինքն՝ խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
