«Պետական համակարգը ցնցումների ենթարկելը երբեք արդարացված չէ»․ Տիգրան Արզաքանցյան
![]() 210 Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ., 00:42 «Վերջին օրերի ընթացքում կամավոր, թե հարկադրաբար իրենց հրաժարականներն են ներկայացրել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ՝ ուժային և դատական կառույցների ղեկավարներ։ Անհասկանալի է նման կտրուկ քայլերի իրական պատճառը և ընտրված ժամանակի նպատակահարմարությունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը։ «Իշխանությանները չպետք է մոռանան, որ ընտրվել են ժողովրդի քվեով, ուստի պետք է պահպանեն որոշումների ընդունման թափանցիկություն և հաշվետու լինեն ժողովրդի առջև։ Եթե այդ պաշտոնատար անձինք ազատվել են իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով, այլ ոչ կամայական որոշմամբ, ապա օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է պատասխանատվության ենթարկվեն, որի վերաբերյալ պետք է տեղեկացնել հանրությանը։ Անկախ պատճառներից՝ առավել կարևոր է թափուր պաշտոնների համալրման հարցը։ Ի՞նչ սկզբունքով է իրականացվելու կադրային քաղաքականությունը, ովքե՞ր են զբաղեցնելու պետության համար ռազմավարական և անվտանգային նշանակության կարևորագույն հաստիքները։ Հաշվի առնվելու է արդյո՞ք թեկնածուների արհեստավարժությունը, աշխատանքային փորձը և գիտելիքները կոնկրետ ոլորոտում, թե՞ կատարվելու է ձևական տեղափոխում՝ հաշվի առնելով միայն քաղաքական լոյալությունը։ Պաշտոնների նշանակման և ազատման կադրային քաղաքականությունը պետք է համապատասխանի ոլորտի ռազմավարական նպատակներին և չպետք է իրականացվի կամայական և իմպուլսիվ ձևով։ Պետությունն ու պետական համակարգը անընդհատ ցնցումների ենթարկելը երբեք արդարացված չէ և հիմնական խնդիրներից ուշադրությունը շեղելու տպավորություն է ստեղծում»,- նշված է գրառման մեջ։ Աղբյուրը` Տիգրան Արզաքանցյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
