«Եթե Փաշինյանը ձգում է «կվադրոբերների» գյամերը, չի նշանակում, թե «ուսապարկերին» պետք է տա դրախտային իրավիճակ»․ Արգիշտի Կիվիրյան
![]() 217 Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ., 22:24 «Նիկոլ Փաշինյանը մշտապես փորձել է սոցցանցերով կառավարում իրականացնել, առավելագույնս փորձել է սոցիալական հարթակները միշտ օգտագործել»,- այս մասին «Նյուզ»-ի եթերում նշել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով sms-ներով պաշտոնանկությունների վերաբերյալ դիտարկմանը։ «Այս դարում ամբողջ աշխարհում ընդունված է սոցիալական ցանցերի օժանդակությամբ կառավարում իրականացնելը․․․ Դա ինչ-որ տեղ ապահովում է արդյունավետ կապ հասարակության հետ, և դրան զուգահեռ՝ ապահովում է հասարակության մոլորեցում։ Նիկոլ Փաշինյանը դրանք փորձում է առավելագույնս օգտագործել, բայց դա նոր չէ»։ Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը պատգամավորներին ևս պարտադրում մանդատը վայր դնել, Կիվիրյանը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանը երբեք չի առաջնորդվել իրավականով, այնպես չէ, որ ինքը նոր է անցնում այդ գծերը․ մի մարդ, որը կոչ էր անում փակել դատարանների դռները, դրանից առաջ ռադիոտան դուռ էր ջարդում, նոր չէ, որ այդպիսի վարքագիծ է դրսևորում․․․ Փաշինյանն ունի 2 հենարան՝ օրենսդիրը և գործադիրը․ օրենսդիրը հայտնի «ուսապարկերն» են, գործադիրն էլ կարելի է բնորոշել որպես «կվադրոբերներ»։ Իր ամեն մի «ֆասով» այդ մարդիկ պատրաստ են իրականացնել ցանկացած ապօրինություն։ Եթե այս պարագայում ինքը ձգում է «կվադրոբերների» գյամերը, դա չի նշանակում, թե «ուսապարկերին» պետք է տա դրախտային իրավիճակ, հակառակը՝ երկու կողմերին էլ ինքը փորձում է ցույց տալ, որ պետք է ենթարկվեն իրեն»։ Դիտարկմանը, որ Նարեկ Զեյնալյանը հեշտ ենթարկվեց, Հովիկ Աղազարյանը համառում է, Կիվիրյանն արձագանքել է․ «Հին դաշնակ է, երևի պահի տակ դաշնակցականի արյունն է խոսում Աղազարյանի մեջ»։ |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
