Ո՞ւմ է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
![]() 170 Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Չնայած Զեյնալյանի հրաժարականի դիմումը դեռ չի հաստատվել՝ նա 15 օրում կարող է այն հետ վերցնել, սակայն այս օրերին ՔՊ-ում արդեն բուռն քննարկումներ են ընթանում, թե ում է բաժին հասնելու այդ բաղձալի պաշտոնը՝ ծառայողական մեքենայով, աշխատավարձի հավելումով հանդերձ։ ՔՊ-ում կատակում են, որ հանուն արդարության Փաշինյանն այդ պաշտոնում պետք է նշանակի Լուսինե Բադալյանին՝ Լուլուին, որը նույն հանձնաժողովի նախագահի տեղակալն է և ամենածանրն է տանում Զեյնալյանի հեռանալը, անգամ լուրեր էին պտտվում, թե կարող է մանդատը դնել։ Բայց դա անհավանական է, քանի որ նախկին հաղորդավարն այժմ բացառիկ շանս ունի՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ դառնալու կամ ինչ-որ ժամանակ այդ պարտականությունները կատարելու։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի․ «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։ Հիշեցնենք, որ այս հանձնաժողովում ՔՊ-ական «սաստավը», կարելի է ասել, ամենաանորակն է, կազմում են Լուլուն, Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Էմմա Պալյանը և բարձրագույնի դիպլոմ չունեցող, նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանը։ Իհարկե, օրենքը չի պարտադրում, որ հենց կազմից պետք է նախագահը լինի»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
