«Ընթանում է «միջուկային Իրանի» միջազգային լեգիտիմացման շատ բարդ գործընթաց». Հակոբ Բադալյան
![]() 179 Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ., 11:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների՝ վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցի հանգամանքը դիտարկելիս, անշուշտ, հարկ է նկատի ունենալ նաև Իրանի վերաբերյալ նախօրեին կայացված մի կարևոր որոշում, որը կարող է էական նշանակություն ունենալ միջուկային ծրագրի համատեքստում: ՄԱԳԱՏԵ Խորհուրդը քվեարկությամբ ընդունել է Իրանի վերաբերյալ բանաձև, որում անբավարար է համարում Թեհրանի գործակցությունը և ներկայացնում Իրանին տեղեկատվության մի շարք պահանջներ, կապված միջուկային ծրագրի հետ: Թեհրանը արդեն արձագանքել է, դատապարտելով այդ որոշումը և համարելով, որ այն ընդունվել է ԱՄՆ, Ֆրանսիայի, Բրիտանիայի ու Գերմանիայի ճնշման ներքո: ՄԱԳԱՏԵ խորհրդի որոշմանը կողմ է քվեարկել 35 անդամից 19-ը: Ռուսաստանն ու Չինաստանը քվեարկել են բանաձևին դեմ: Եղել են ձեռնպահ երկրներ: Տեղեկություններ կան, որ ՄԱԳԱՏԵ կառավարման խորհրդի որոշումից հետո Իրանը գործի է դրել ուրանի հարստացման նոր և ավելի արդիական ցենտրիֆուգներ: Այս տեղեկությունը առայժմ թերևս ունի առավել ստույգ հաստատման կարիք: Ինչպես արդեն արտահայտվել եմ տարբեր առիթներով, կիսում եմ այն կարծիքը, որ Իրանը թերևս արդեն տնօրինում է միջուկային ռումբ: Հակառակը կլիներ պարզապես տարօրինակ: Ըստ իս, այժմ ընթանում է այսպես ասած «միջուկային Իրանի» միջազգային լեգիտիմացման շատ բարդ գործընթացը: Անշուշտ հակված չեմ մտածել, որ Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցը կարող էր պայմանավորված լինել հենց այս զարգացումով՝ ՄԱԳԱՏԵ բանաձևով, սակայն անկասկած այն իր ազդեցությունն ունի ընդհանուր միջավայրի և օրակարգերի ձևավորման ու տրամաբանության վրա, հետևաբար հնարավոր է, որ թեման շոշափված լինի նաև Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
