ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն կշարունակեն աջակցել Կիևին
![]() 171 Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2024 թ., 13:18 «Ռուսաստանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռի կիրառումը չի փոխի հակամարտության ընթացքը և չի խանգարի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին աջակցել Ուկրաինային», - DW-ի փոխանցմամբ ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Նոյեմբերի 21-ին կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ Մեկնաբանելով Ուկրաինայի վրա Ռուսաստանի միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակումը, նա նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է Ուկրաինային մատակարարել հարյուրավոր լրացուցիչ Patriot և AMRAAM հրթիռներ՝ նրա հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։ «Եվ մենք կշարունակենք դա անել, որպեսզի նրանք (ուկրաինացիները-Խմբ.) ուժեղացնեն իրենց հնարավորությունները, ներառյալ հակաօդային պաշտպանությունը, և հնարավորություն տան Ուկրաինային առավելագույն հնարավոր դիրք գրավել մարտի դաշտում»,-ասել է Կարին Ժան Պիերը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
