«10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ օպերացիա իրականացրեց»․ Տիգրան Աբրահամյան
100 Երեկ, 21:42 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «10 տարի առաջ՝ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ջոկատը, հատուկ նշանակության այլ ստորաբաժանումների և 4ՊՇ-ի (Ասկերան) օժանդակությամբ, հատուկ օպերացիայի միջոցով, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց ադրբեջանցիների կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի 3 օդաչուների դին ու մասունքները: Մինչև այդ, հայկական կողմը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Կարմիր Խաչի միջազգային առաքելությանը, սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն թույլ չէր տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին, այլ նրա շրջակայքում մշտապես ծառայություն տանող անձնակազմ էր տեղակայել: Հասկանալով, որ Ադրբեջանն անհիմն երկարացնում է պրոցեսը, ՊԲ-ն (Հր. Մովսես Հակոբյան) հատուկ գործողություն է իրականացնում՝ նախ շարքից հանելով մոտակայքում գտնվող ադրբեջանցի զինծառայողներին, ապա չեզոք գոտու ականապատ հատվածը մաքրելով հասնում խոցված ուղղաթիռի անկման վայր, տեղում հայտնաբերում մեր օդաչուների դին ու մասունքները, իրենց հետ վերցնում ուղղաթիռի որոշ կարևոր դետալներ և վերադառնում սահմանագծի հայկական հատված: Սա 90-ականների հետպատերազմյան ժամանակահատվածի փայլուն օպերացիաներից մեկն էր, որը ոչ միայն ցույց էր տալիս ՊԲ մարտունակության բարձր մակարդակը, այլ բանակի հիմքում դրված այն սկզբունքը, որ վիրավոր ու զոհված համածառայակցին մարտի դաշտում չեն թողնում: Ինքս հիշում եմ այդ օրերի տրամադրությունները, որոնք ոչ միայն առկա էին ռազմաքաղաքական վերնախավում, այլ հասարակության լայն շրջանում: Մի կողմից զորավարժության ժամանակ գրանցված ցավալի կորուստն էր՝ ադրբեջանական սադրանքի հետևանքով, մյուս կողմից զգացումը, որ թշնամին ոչ միայն անպատիժ չմնաց բուն օպերացիայի և դրան նախորդող օրերին, առաջնագծում մեծ թվով ադրբեջանցիներ ոչնչացվեցին, այլև մեր օդաչուների մարմինն ու մասունքները դուրս բերվեցին ու հանձնվեցին հողին: Երկար տարիներ, այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը որպես խիզախության և փայլուն օպերացիայի օրինակ այն ներկայացնում էր իր տարբեր ելույթներում ու հանդիպումներում: Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, մեծագույն հարգանք բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |
«Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3801:54«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի չընդունելը տրամաբանական չի լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2901:48«Սահմանազատված սահմանին դիտորդ ունենալու կարիք չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3601:24«Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները». Սևակ Հակոբյան
5001:12«Գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ ու գրիչով խազեր եմ քաշում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7800:12«Հույս ունեմ, որ իմ խնդրանքն անարձագանք չի մնա Հովիկ Աղազարյանի կողմից»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
87Երեկ, 23:30«Ես Կարեն Անդրեասյանին չեմ հորդորել, այլ խնդրել եմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
84Երեկ, 23:12«Կադրային փոփոխություններն իրենց բնույթով ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
70Երեկ, 22:48