Ինչո՞ւ չի կարելի շատ մանդարին ուտել

Կանանց խորհուրդ է տրվում մեկ անգամց ուտել ոչ ավելի, քան 150, իսկ տղամարդկանց՝ ոչ ավելի, քան 200 գրամ մանդարին։ Այս մասին ասել է սննդաբան, առաջին կարգի գաստրոէնտերոլոգ և սննդային վարքագծի հոգեբան Նուրիա Դիանովան։
Նրա խոսքով՝ մանդարինները շատ օգտակար հատկություններ ունեն։ Դրանք պարունակում են բազմաթիվ վիտամիններ, որոնք մեզ այնքան անհրաժեշտ են ձմռանը, այդ թվում՝ C վիտամին:
Մանդարիններն ունեն մի բան, որը չունեն բանանն ու խնձորը՝ անուշաբույր յուղեր, որոնք բարելավում են ձեր տրամադրությունը: Ենթադրվում է, որ մանդարինի բույրը, ինչպես շատ ցիտրուսային մրգերինը, բուժում է և որոշակի ազդեցություն ունի հոգեկան ներաշխարհի վրա:
Ի թիվս այլ բաների, մանդարինները համարվում են մանրաթելի լավ աղբյուր, որը կարող է օգնել պահպանել առողջ քաշը և ստամոքս-աղիքային տրակտի նորմալ աշխատանքը: Բացի այդ, ցիտրուսային մրգերը պարունակում են հակաօքսիդանտներ, ինչը նշանակում է, որ նրանք աշխատում են ազատ ռադիկալների դեմ:
Այնուամենայնիվ, չպետք է չարաշահել այս ուտելիքը: Դիանովայի խոսքով՝ մանդարինները պարունակում են հիստամին՝ ամինաթթու, որը խթանում է ալերգիկ ռեակցիաները, ինչպես նաև բաղադրիչներ, որոնք ուժեղացնում են դրա արտադրությունը։
Մանդարին ուտելուց առաջ անհրաժեշտ է դրանք կշռել։ Կանանց համար բավարար է 150 գրամ, իսկ տղամարդկանց համար՝ 200 գրամ։ Եթե դուք ավելի շատ օգտագործեք, կարող է ցան առաջանալ, ինչպես նաև ստամոքսի կծկումներ և թուլություն։ Ավելի լավ է մանդարին ուտել երկու օրը մեկ, քանի որ բազմազանությունն առողջության գրավականն է։
Հավելենք, որ ցիտրուսային մրգերի օգտագործումը խորհուրդ չի տրվում աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում։

«Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան
10602:06
«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
24424.11.2026, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
29724.11.2026, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
86416.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
106813.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
121411.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
126209.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
124809.11.2026, 22:42