«Նամակագրությունները հրապարակվեն, կպարզվի՝ Աղազարյանը նորմալ սեռական կողմնորոշում ունի և չի վախենում պրոբլեմներից»․ Հովիկ Աղազարյան
![]() 287 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 22:24 Ազգային ժողովի անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ֆակտոր»-ի եթերում խոսել է իրեն վերագրվող պետական և կուսակցական տեղեկատվության արտահոսքի կազմակերպման թեմայի շուրջ։ Նա հարցազրույցում բացահայտել է իր և տարբեր անձանց նամակագրությունների բովանդակությունը՝ ընդգծելով, որ պետական գաղտնիքներ չի հրապարակել։ «Ես ինչո՞ւ պիտի ամաչելու բան ունենամ, այնտեղ կան մի քանի իրավիճակներ։ Եթե խոսում ենք բարոյականությունից, ապա գնահատենք՝ ո՞րն է ավելի բարոյական․ մարդն անձնական կյանք ունի՝ որևէ մեկին չվնասելով, դե իհարկե, կարող է պատահի՝ ուրիշ բաներ էլ դուրս գան, և ինչ-որ մարդիկ մտնում են այդ մարդու անձնական կյանք․ ստեղ ո՞րն է ավելի բարոյական»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ իր անձնական կյանքի վրա շեշտը դնելն ակնհայտորեն ճնշման միջոց է՝ մանդատը վայր դնելու համար։ Մանրամասնելով՝ Աղազարյանն ասել է․ «Նամակագրություն եմ ունեցել մի տղայի հետ, ում ընկալել եմ որպես հատուկ ծառայությունների ներկայացուցիչ, բլոկել եմ մի անգամ, ուրիշ ձևով է հայտնվել, մի անգամ էլ եմ բլոկել, ուրիշ ձևով է հայտնվել։ Ես մտել եմ իր հետ զրույցի մեջ։ Թե որ երկրի ներկայացուցիչ էր, չեմ կարող ասել, հայերեն էր գրում։ Հիմա թող այդ ամբողջ նամակագրությունը հրապարակեն՝ ոնց ա սկսվել, ոնց ա ավարտվել, այնտեղ ինչ խոսքեր եմ արտասանել, ինչ գաղափարներ եմ ասել, այսպես կոչված, ուրիշ թեմաներով, դա ուրիշ հարց է, ես դա ասել եմ դիտավորյալ․․․ Այդ տղայի հետ գրառումները որ հրապարակվեն, կպարզվի, որ Հովիկ Աղազարյանը շատ նորմալ սեռական կողմնորոշում ունի՝ մեկ, Հովիկ Աղազարյանը չի վախենում պրոբլեմներից՝ երկու, նայում է պրոբլեմների աչքերի մեջ և այդ պրոբլեմները լուծում է։ Հովիկ Աղազարյանը հայտնի է որպես, այսպես կոչված, ազատ ոճի խոսացող՝ ուրիշ շրջապատներում, այսինքն՝ հայհոյախառն, դա էլ կպարզվի․․․ Մի կնոջ հետ անձնական կապ եմ ունեցել, դա հրապարակման ենթակա՞ ա, դա հանցագործությո՞ւն ա, երբ այդ նամակագրությունը եղել է փոխադարձ, ոչ թե ճնշումով»,- հավելել է պատգամավորը՝ մտահոգություն հայտնելով, որ հնարավոր է իր նամակագրությունները «համեմեն»՝ մի նախադասություն գրեն, մեկը ջնջեն։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
