«Ո՞վ է մեղավոր ընդդիմության հերթական ձախողման համար». լրագրողը՝ Արթուր Խաչատրյանին
![]() 172 Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 12:36 «Ձեր խոստումները, որ իշխանափոխություն կլինի, մնացին օդում. ո՞վ է մեղավոր և ի՞նչ սխալների արդյունքում դուք հերթական անգամ ձախողեցիք»,- Խորհրդարանական ճեպազրուցների ժամանակ նման հարց ուղղվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, ինչին խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Մեր ձախողումը երկրի վտանգի վրա այնքան ուղղակի ազդեցություն չի ունեցել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ձախողումները շարունակվում են: Այսինքն՝ մեր ձախողումը իր ձախողումները չկանխելն է: Եթե դուք այս երկրի մասին մտածում եք, դուք պետք է օգնեք մեզ, որպեսզի այս իշխանությունները շուտ գնան Բաքու, որովհետև Երևանում իրենց ոչ ոք չի սպասում»: Խաչատրյանը ընդգծեց, որ այս տարվա ընթացքում եղել են բողոքներ, բողոքների ալիքը մեծացել է: «Մենք ասել ենք, որ մեր օրակարգը իշխանություններին հեռացնելն է, չենք ասել, որ դա կլինի դեկտեմբերի 6-ին: Այո՛, մեր քաղաքական նապատակը ուժի մեջ է: Այս երկիրը փրկելու համար իրենք պետք է գնան՝ ինչքան շուտ, այնքան լավ»,- ասաց Խաչատրյանը: |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
