Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ադրբեջանական իշխանամետ կայքը որոշ դեսպանների արտաքսման վերաբերյալ հարցադրում է կատարել»․ Տաթևիկ Հայրապետյան

«Ադրբեջանական իշխանամետ կայքը որոշ դեսպանների արտաքսման վերաբերյալ հարցադրում է կատարել»․ Տաթևիկ Հայրապետյան
215
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 15:18

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահական աշխատակազմի հետ փոխկապակցված կայքում հոդված է հրապարակվել որոշ դեսպանների արտաքսման վերաբերյալ ուշագրավ հարցադրմամբ։ Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 4-ին Բաքվում կայացած միջոցառման ժամանակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դեսպանները հայտարարություններով էին հանդես եկել՝ կապված Ադրբեջանում լրագրողների և քաղաքական ակտիվիստների ապօրինի ձերբակալությունների վերաբերյալ։ Դա արժանացել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտմանը, որտեղ կարճ ասած՝ ասում են՝ թող ում ուզում ենք ծեծենք ու փակենք, ինչի եք փորձում մեզ մեկ-մեկ խանգարել»։