Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային կազմակերպություններում և դատարաններում ներկայացված պահանջներից»․ Մամեդով

«Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային կազմակերպություններում և դատարաններում ներկայացված պահանջներից»․ Մամեդով
211
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 15:42

Այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փախանցմամբ, հանդիպմանը փոխնախարարը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։

Ադրբեջանական կողմը խոսել է ան մասին, թե Հայաստանի Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և դատարաններում պահանջներ կան Ադրբեջանի ու նրա տարածքային ամբողջականության նկատմամբ։
Էլնուր Մամեդովը նշել է, թե հայկական կողմը պետք է հրաժարվի այդ հայցերից։