«Դուք դեռ ձեզ հույս տվեք, թե Հայաստանի մասնատումն անհնար է»․ Հովհաննես Ավետիսյան
![]() 236 Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 20:48 Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի հայտարարության մասին, թե Հայաստանը պետք է սկսի բանակցել «արևմտյան ադրբ.» կոչված կեղծ միավորի հետ՝ նրանց վերադարձը Հայաստան իրագործելու նպատակով: Այս պայմաններում, ինձ ամենից շատ ցավեցնում և մտահոգում է մեր հայրենակիցների անհաղորդ լինելը, անտարբեր և անպատասխանատու լինելը: Շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ է մեր գլխին գալու, իսկ նրանք, որ տեղյակ են, բայց անհաղորդ, կարծում են, թե հասցնելու են փախչել: Այս մարդիկ այնքան են կորցրել մտածելու ունակությունը, որ չեն գիտակցում, որ փախչել չեն կարողանալու, իսկ իրենց կուտակած ունեցվածքը մնալու է օտարներին: Դուք դեռ ձեզ հույս տվեք, թե Հայաստանը ՄԱԿ անդամ պետություն է, և նրա վերացումը կամ մասնատումը անհնար է: Դուք դեռ ձեզ հույս տվեք. Ուկրաինայի ժողովուրդն էլ նման հույսեր ուներ, կորցրեց Ղրիմը, հաջորդիվ լինելու է Դոնբասն ու մնացյալ այլ տարածքներ: Նման հույսեր ունեին Իրաքն ու Սիրիան նույնպես, նայեք թե քանի մասի են մասնատվել և փաստացի ինչ վիճակում են: Այս գրառումը մեղավորներ կարգելու համար չէ: Սա հայրենակիցներիս անտարբերության վիճակից իմացության և պատասխանատվության դաշտ բերելու համար է: Աղբյուրը` Հովհաննես Ավետիսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
