«Սիրիական իրադարձությունները զուգահեռ չունեն Հայաստան-Ադրբեջան միջպետական կոնֆլիկտի հետ»․ Արամ Սարգսյան
![]() 177 Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ., 08:42 «Հնարապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայում տեղի ունեցածը 53 տարի տևած բռնատիրական ռեժիմի դեմ պայքարի հետևանք է, որին նախկինում սատարում էր ԽՍՀՄ-ը, իսկ հետո ՌԴ-ն։ Մեծ հաշվով՝ միջազգային հանրությունը ողջունում է Սիրիայում կատարվողը, անվանելով հեղափոխություն, կամ՝ Սիրիայի ներքին խնդիր: Սիրիական իրադարձությունները զուգահեռ չունեն Հայաստան-Ադրբեջան միջպետական կոնֆլիկտի հետ և այն նույն հարթության մեջ դնելը ներքաղաքական համատեքստ ունի և ոչ ավելին։ Ինչ վերաբերվում է կրկին շրջանառվող Սյունիքի միջանցքի ուժով բացման վարկածին, ԱՄՆ-ում իշխանության փոխանցման ժամանակահատվածը ամենահարմարն է նման գործողության համար, այդ մասին բազմիցս ասել եմ, բայց էլի քիչ հավանական եմ համարում, քանի որ Բայդենի կառավարությունը հաստատ պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ, իսկ Թրամպն էլ գալիս է խաղաղության կարգախոսներով, որը միջանցքը պահելը անհնարին կդարձնի։ Համոզված եմ, որ Ադրբեջանը չի գնա նման արկածախնդրության, քանի որ գործընթացը խաղաղության հասնելու բանակցային փուլում է, որ ողջունում է ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Աղբյուրը` Արամ Սարգսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
