Գյումրիում ոչ թե պաշտոնակատարի հարց է լուծվում, այլ իշխանազավթում է իրականացվում. «Հրապարակ»
![]() 171 Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե օրենսդրական անհապաղ քայլերի է գնում՝ Գյումրիում կառավարման ճգնաժամը վերացնելու համար, փոխում է ՏԻՄ օրենքը, որ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար կարողանա նշանակել, որ նա էլ ընտրություն կազմակերպի, սակայն ճգնաժամը հաղթահարելու անվան տակ իրականում իշխանազավթում է իրականացվում՝ Վանաձորի, Ալավերդու և բոլոր մյուս համայնքների սցենարով, որոնցում ՔՊ-ն մեծամասնություն չէր գրավել, և իշխանական համայնքապետ չէր ընտրվել, բայց ՔՊ-ն որոշ ժամանակ անց քրեաիրավական ճնշումներով զավթեց իշխանությունն այդ համայնքներում։ Այսպիսով՝ անցած ուրբաթ օրը խորհրդարանը հրատապ ռեժիմով քննարկեց ՏԻՄ օրենքը եւ փոփոխություն կատարեց օրենքում, որ մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի պարտականությունների ստանձնումը ՀՀ վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ավելին, անգամ մտածել են ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում եւս ապահովագրել եւ պաշտոնակատարի նշանակումը վերապահել կառավարությանը․ «Եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է եւ միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար, մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»: Փոխարենը կարող էր ֆորսմաժորային նման իրավիճակներում, դիցուք՝ ավագանիում քվորումի բացակայության հիմքով կրճատեր ավագանու լիազորությունների դադարեցման ժամկետը եւ օր առաջ նշանակեր ընտրություն։ Մինչդեռ, գործող կարգավորումների համաձայն, Գյումրու ավագանին ազատ կարձակվի մայիսի կեսերից հետո։ Սա նշանակում է, որ հաջորդ տարվա փետրվարի կեսերից սկսած երեք ամիս, եթե Գյումրու ավագանին նիստեր չանցկացնի, կառավարությունը կարող է լուծարել ավագանու լիազորությունները, ի դեպ, սա էլ իմպերատիվ պահանջ չէ, և Նիկոլ Փաշինյանը, չի բացառվում, որ մի քանի ամիս ավելի պահի Գյումրին ԺՊ-ի հույսին և ավագանու լիազորությունները լուծարի ոչ թե մայիսի վերջերին, այլ՝ աշնանը, որ ընտրություններ չանցկացնի։ Եթե, իհարկե, այդ ընթացքում չզգան, որ իրենց թեկնածուն այնքան ռեյտինգ է հավաքել, որ ունակ է հաղթելու»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնական համաձայնեցման»․ Զելենսկի
29717:42
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մինչև 15,000 զինվորական կուղարկեն Ուկրաինա․ #The Times
36017:30
«Թրամփը քանդում է միջազգային կառույցները՝ դիտարկելով, որ դրանք չեն համապատասխանում ԱՄՆ շահերին»․ Արթուր Սաքունց
22117:12
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կիրառում է նոր համակարգ
25217:09
«Փաշինյանը փորձում է ստեղծել սեփական աղանդապետությունը»․ Արմեն Հովասափյան
18016:48
«Սա երեսպաշտություն ու ցինիզմ է»․ Հակոբ Բադալյան
20016:18
«Առաջիկա միջպետական հարաբերություններում միջազգային շատ կազմակերպություններ դառնալու են «ավելորդ»»․ Արտակ Զաքարյան
19516:00
«Սիրիան Հալեպում հակաահաբեկչական գործողություն է իրականացնում»․ Թուրքիայի ՊՆ
37215:42
